ՇՄԶ կրեդիտավորված հարցաշար

Ընտանեկան բժիշկների համար

  • ԱՉՔԸ ՈՐՊԵՍ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

  • ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

  • ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնաբույժների համար

  • ԱՉՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 1

  • ԱՉՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ 2

ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս համակարգը ստեղծված է ընտանեկան բժիշկների, ակնաբույժների, ներզատաբանների, ինչպես նաեւ դիաբետի տարբեր բարդություններով զբաղվող այլ մասնագետների համար՝ աջակցելու նրանց ծանոթանալ  միջազգային փորձին եւ մասնագիտական նոր գիտելիք ձեռք բերել:

Այստեղ ներկայացված են միջազգային համաժողովների դասախոսություններ, հայ եւ արտասահմանցի առաջատար մասնագետների հեղինակած մասնագիտական գրականություն, կրթական տեսադարան, առողջապահության ոլորտի քաղաքականությունը ներկայացնող փաստաթղթեր եւ ավելին:

Համակարգը ներառում է նաեւ տարբեր դասեր եւ թեստեր, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում բուժաշխատողները կստանան ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ՇՄԶ կրեդիտներ:

ՄԵՆՔ ԴԻԱԲԵՏ ՈՒՆԵՑՈՂԻ ՀԵՏ ԵՆՔ

Դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ: Մենք կօգնենք ձեզ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպել ձեր առօրյան եւ կպատասխանենք ձեզ հուզող հարցերին:

Դիաբետ ունեցողները եւ դիաբետի ռիսկային խմբում գտնվողները մեր առցանց հարթակում կարող են օգտակար տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես կարող եք հասկանալ՝ արդյոք նախադիաբետի փուլում եք, թե ոչ, ինչպես է զարգանում հիվանդությունը, ինչ կարելի է անել դիաբետից խուսափելու համար եւ այլն: Իսկ դիաբետ ունեցողներին կօգնենք կանխարգելել հիվանդության բարդությունները եւ վայելել լիարժեք կյանք:

Հարթակում հասանելի են տարատեսակ խաղ-վարժություններ, տեսանյութեր, օգտակար հղումներ, որոնք կօգնեն համապարփակ տեղեկատվություն ստանալ դիաբետի մասին:

Հարց մասնագետին




    Ստուգե՛ք ձեր գիտելիքը

    Դիաբետի մասին առասպելներ եւ փաստեր

    Այս կարճ եւ ինտերակտիվ հարցաշարը կօգնի ձեզ՝ հասկանալ, թե ինչ գիտեք դիաբետի մասին եւ ձեռք բերել նոր գիտելիք:

    Latest Posts

    Երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալման հետ ասոցացված էնդոկրին խանգարումներ

    Ճարպակալումն ամբողջ աշխարհում հանդիսանում է առողջապահության համակարգի բարդ մարտահրավերներից մեկը: Ճարպակալման տարածվածության կտրուկ աճը՝ «պանդեմիան», վերջին 20-30 տարիներին կապված է նստակյաց կենսակերպի և ճարպերով ու ածխաջրերով հարուստ բարձր կալորիականությամբ սննդակարգի հետ: Ճարպակալումը քաշի գերավելացումն է հասակի համեմատ, ինչը հանգեցնում է մարմնի քաշի ինդեքսի (այսուհետ ՄՔԻ) բարձրացմանը: ՄՔԻ հաշվարկվում է հետևյալ բանաձևով, քաշը՝ կգ, բաժանած հասակի՝ մ2  վրա

    “When I saw the colors, I started to cry… I had missed these colors so much.”

    Seda lives in a small village in the Lori province of Armenia. She has four children, 10 grandchildren and considers herself a “happy grandmother.” But Seda has had diabetes for 10 years now and most recently lost her sight due to the disease. She has been blind for the past three years. She’s fallen twice

    Latest Video

    «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ

    «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից ԱՄՆ-ում 1992թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2002թ.-ին:
    ՀԱՆ-ի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում, բարձրացնել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը և բարելավել առողջապահական ծառայությունների որակը: Ծրագրի շրջանակներում արտասահմանյան ականավոր բազմաթիվ ակնաբույժներ են այցելել Հայաստան՝ բուժելու հիվանդներին և իրենց համապարփակ գիտելիքները փոխանցելու հայ գործընկերներին: Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանին է տրամադրվել մեծաքանակ դեղորայք և սարքավորումներ: ՀԱՆ-ը նշանակալի ներդրում ունի Հայաստանում ակնաբուժության զարգացման և ծառայությունների որակի բարելավման գործում։

    Գլխավոր գործընկեր

    Մեր գործընկերները