Ս. Մերգելյան փող., տուն 7, 0070, Երևան, ՀՀ
+374 10 55 90 68
aecp@aecp.am
Login
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՆՅՈՒԹԵՐ
Ընդհանուր
Տեսանյութեր
Ստուգեք ինքներդ Ձեզ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՆՅՈՒԹԵՐ
Ընդհանուր
Տեսանյութեր
Ստուգեք ինքներդ Ձեզ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
Օնլայն թեսթ ակնաբույժների համար
Փուլ 2
Ընտրել փուլը
2.1 Տեսողական նյարդի առաջային իշեմիկ նեյրոպաթիան (ՏՆԱԻՆ) զարգանում է, եթե խանգարվում է արյան հոսքը.
Առաջային թարչային զարկերակներում
Հետին թարչային զարկերակներում
Ցանցենու կենտրոնական զարկերակում
Ցանցենու կենտրոնական զարկերակի ճյուղերում
2.2 Անոթաբորբային ՏՆԱԻՆ-ով տառապող հիվանդների մոտ դիտվում է.
Գլխացավ
Քաշի կորուստ
Գլխամաշկի ցավոտություն
Ստորի ծնոտի ընդմիջվող կարկամություն
2.3 Որ նշաններն են դիտվում ցանցենու կենտրոնական զարկերակի խցանման դեպքում.
Ցանցենու արյունազեղումներ
Ցանցենու տարածուն գունատություն
“Բալի կորիզի” նշան
“Ճզմած լոլիկի” նշան
2.4 Որ եղանակով կարելի է նվազեցնել ներակնային ճնշումը ցանցենու կենտրոնական զարկերակի խցանման դեպքում.
β-պաշարիչների կաթիլներ
դիակարբի հաբեր
առաջային խցիկի պարացենտեզ
ակնագնդի մերղումը մատներով
2.5 Ակնային որ հիվանդությունն է առավել հաճախ ուղեկցում ՑԿԵԽ-ն.
Հիպերտենզիվ ուվեիտ
Բացանկյուն գլաուկոմա
Փականկյուն գլաուկոմա
Նեովասկուլյար գլաուկոմա
2.6 Երիտասարդ տարիքում ՑԿԵԽ-ն հաճախ կապված է
ասպիրինի ընդունման հետ.
Բերանացի ընդունվող հակաբեղմնավորիչների հետ
Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների հետ
ՁԻԱՀ-ի հետ
2.7 Ցանցենու իշեմիայի խորությունը ցանցենու կենտրոնական երակի խցանման ժամանակ կարելի է գնահատել որ հետազոտության եղանակով.
Բբի ուղիղ ռեակցիան լույսի նկատմամբ
Ամսլերի ցանցի թեստ
Աֆերենտ բբային դեֆեկտ
Գոնիոսկոպիա
2.8 ՑԿԵԽ-ի իշեմիկ ձեւի դեպքում կարող են առաջանալ.
Ռուբեոզ
Միոզ
Տեսանյարդի սկավառակի կամ ցանցենու նեովասկուլյարիզացիա
Արյունազեղում ապակենման մարմնի մեջ
2.9 Դեղին բծի տարիքային դեգեներացիայի ոչ էքսուդատիվ ձևը բնորոշվում է.
Դրուզեր
Ցանցենու պիգմենտային էպիթելի փոփոխություններ
Անոթաթաղանթի նեովասկուլյար թաղանթ
Սուբռետինալ արյունազեղում
2.10 Դեղին բծի տարիքային դեգեներացիայի էքսուդատիվ ձևը բնորոշվում է.
Կարծր դրուզեր
Ցանցենու պիգմենտայի էպիթելի աշխարհագրական ատրոֆիա
Ֆիբրովասկուլյար սկավառակաձեւ սպոիացումներ
Սուբռետինալ հեղուկ
2.11 Որ նշաններն են դիտվում դեղին բծի տարիքային դեգեներացիայի ոչ էքսուդատիվ ձեւի դեպքում.
Տեսողության վատթարացում
Տեսադաշտի նեղացում
Կենտրոնական սկոտոմա
Մեթամորֆոպսիա
2.12 Ինչ բուժում է ցուցված դեղին բծի տարիքային դեգեներացիայի ոչ էքսուդատիվ ձևի դեպքում.
Օջախային լազերային ֆոտոկուագուլյացիան
Հավելյալ հակաօքսիդանտներ եւ վիտամիններ
Տրիամսինոլոնի ինտրավիտրեալ ներարկում
Ավաստինի ինտրավիտրեալ ներարկում
2.13 Դեղին բծի տարիքային դեգեներացիայի էքսուդատիվ ձևի ժամանակ դիտվում են հետեւյալ ախտանիշները.
Տեսողության արագ կորուստ
Տեսադաշտի նեղացում
Կենտրոնական սկոտոմա
Մեթամորֆոպսիա
2.14 Կենտրոնական շճային քորիոռետինոպաթիան բնորոշվում է հետևյալով, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ.
Դեղին բծի շրջանում արյունազեղում
Միկրոանեւվրիզմներ
Բամբականման օջախներ
Դեղին բծի շրջանում ցանցենու շճային շերջազատում
2.15 Որ հետազություններն են կիրառվում ցանցենու կենտրանական շճային քորիոռետինապաթիան ախտորոշելու համար.
Էլեկտրոռետինոգրաֆիա
Դոպլերայիան հետազոտություն
Ֆլուորեսցենտային անգիոգրաֆիա
Օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիա
2.16 Դեղին բծի կիստոզ այտուցի պատճառն է հանդիսանում.
Կատարակտի հեռացում
Ուվեիտ
Ցանցենու կենտրոնական երակի ճյուղի խցանում
Շաքարային դիաբետ
2.17 Որ նշաններն են առկա դեղին բծի կիստոզ այտուցի ժամանակ
Մեկ աչքի տեսողության սրության նվազում
Երկու աչքերի տեսողության սրության նվազում
Մետամորֆոպսիա
Տեսադաշտի նեղացում
2.18 Պսևդոֆակիկ ծագման դեղին բծի կիստոզ այտուցի բուժման համար օգտագործում են.
Հակաբիոտիկների կաթիլներ
Միդրիատիկներ
Ոչստերոիդային հակաբորբոքային կաթրիլներ
Կորտիկոստերոիդների կաթիլներ
2.19 Ցանցենու շերտազատման ախտանշաններն են.
Լուսավախություն
Լույսի առկայծումներ
Տեսադաշտի մասնավոր արտանկում ծայրամասային հատվածում
Դեղին բծի այտուց
2.20 Ցանցենու առաջնային շերտազատման նշաններն են.
Բջիջներ առաջային խցիկի հեղուկում
Պիգմենտային բջիջներ ապակենման մարմնում
Ցանցենու ծալքեր
Բարձր ներակնային ճնշում
2.21 Ձգումային շետազատումը դիտվում է հետեւյալ դեպքերում.
Հիպերտոնիկ ռետինոպաթիա
Անհասության ռետինոպաթիա
Պրոլիֆերատիվ վիտրեոռետինոպաթիա
Թափածակող վնասվածք
2.22 Շաքարախտային ռետինոպաթիայի դեպքում առկա են բոլոր նշանները.
Պղնձալարե զարկերակիկներ
Միկրոանեւրիզմ
Լիպիդային առտածորանքներ
Նորագոյացված անոթներ
2.23 Շաքարախտային ռետինոպաթիայի ժամանակ կարող է դիտվել.
Միկրոանեուրիզմ
Դեղին բծի այտուց
Ցանցենու արյունազեղումներ
Նորագոյացված անոթներ տեսանյարդի սկավառակի մակերեսին
Նորագոյացված անոթներ ցանցանթանթաղանթի մակերեսին
2.24 Ոչ պրելիֆերատիվ շաքարախտային ռետինոպաթիայի ակնային ախտանաշաններն են հանդիսանում.
Միկրոանեւրիզմներ
Կոշտ էքսուդատներ
Պրեռետինալ արյունազեղումներ
Կետային եւ բծային արյունազեղումներ
2.25 Պրոլիֆերատիվ շաքարախտային ռետինոպաթիային բնորոշ են․
Պրեռետինալ արյունազեղմներ
Արյունազեղում ապակենման մարմնի մեջ
Նորագոյացված անոթներ տեսանյարդի սկավառակի մակերեսին
Նորագոյացված անոթներ ցանցենու մակերեսին
2.26 Պրոլիֆերատիվ ՇՌ-ն ախտորոշվում է, եթե առկա է.
Սուբռետինալ ֆիբրոզ
Պրեռետինալ ֆիբրոզ
Ցանցենու ձգումային շերտազատում
Պրեռետինալ արյունազեղում
2.27 Որն է ոչ պրոլիֆերատիվ ՇՌ-ի դեպքում տեսողության կորստի հիմնական պատճառը.
Դեղին բծի դիստրոֆիա
Դեղին բծի այտուց
Արյունազեղում ապակենման մարմնի մեջ
Նեովասկուլյար գլաուկոմա
2.28 Շաքարային դիաբետի հետեւանքով կարող են զարգանալ.
Կատարակտ
Գանգուղեղի նյարդի գն.3 կաթված
Գն.4 կաթված
Գն. 6 կաթված
2.29 Որ նշաններն են դիտվում հիպերտոնիկ ռետինոպաթիայի ժամանակ
Ցանցենու զարկերակիկների կարծրացում
Զարկերակ-երակային խաչավորում
Միկրոանեւրիզմներ
Դրուզներ
2.30 Որ՞ոնք են սուր փականկյուն գլաուկոմայի ախտանշանները.
Տեսողության աստիճանական կորուստ
Ծիածանագույն լուսապսակներ լույսի աղբյուրների շուրջ
Կարմրած աչք
Սրտխառնոց, փսխում
Գլխացավ
2.31 Առաջնային բացանկյուն գլաուկոմային բնորոշ է.
Տեսանյարդի ատրոֆիա
Օպտիկական նեյրոպաթիա
Տեսադաշտի փոփոխություններ
Բարձր ներակնային ճնշում
2.32 Որո՞նք են առաջնային բացանկյուն գլաուկոմայի նշանները.
Բարձր ՆԱՃ
Նվազած տեսողության սրություն
Տեսանյարդի էքսկուվացիայի լայնացում
Տեսադաշտի փոփոխություններ
2.33 Տեսադաշտի ո՞ր դեֆեկտներն են դիտվում առաջնային բացանկյուն գլաուկոմայի ժամանակ.
Պարացենտրալ սկոտոմաններ
Աղեղնաձև (Բերում) սկոտոմաներ
Քթային աստիճան
Տեսադաշտի հեմիանօփսիա
2.34 Տեսադաշտի ո՞ր դեֆեկտներն են դիտվում առաջնային բացանկյուն գլաուկոմայի ժամանակ.
Պարացենտրալ սկոտոմաններ
Աղեղնաձև (Բերում) սկոտոմաներ
Քթային աստիճան
Տեսադաշտի հեմիանօփսիա
2.35 Գլաուկոմայի դեղորայքային բուժման համար առաջին շարքի միջոցներին պատկանում են.
β -պաշարիչները
Պրոստագլանդինների անալոգներ
Կարբոանհիդրատային ինհիբիտորներ
α-ադրեներգիկ ագոնիստներ
2.36 Ո՞ր դեղորայքն է հակացուցված գլաուկոմայով հիվանդին, եթե նա ունի ալերգիա սուլֆանիլամիդային դեղամիջոցների հանդեպ.
β -պաշարիչները
Պրոստագլանդինների անալոգներ
Կարբոանհիդրատային ինհիբիտորներ
α-ադրեներգիկ ագոնիստներ
2.37 Թիմոլոլի կաթիլներից հարկավոր է խուսափել եթե հիվանդն ունի.
Ալերգիա սուլֆանիլամիդային դեղամիջոցների հանդեպ
Սրտային հիվանդություններ
Երիկամային հիվանդություններ
Թոքային հիվանդություններ
2.38 Գլաուկոմայի լազերային բուժման եղանակներն են.
Պանռետինալ լազերկոագուլյացիա
Արգոնային լազերային տրաբեկուլոպլաստիկա
Ընտրողական լազերային տրաբոկուլոպլաստիկա
Ցիկլոֆոտոկոագուլյացիա
2.39 Առաջնային բացանկյուն գլաուկոմայի վիրահատական բուժման շարքին են պատկանում.
Իրիդէկտոմիա
Տրաբեկուլէկտոմիա
Չթափածակող խորը սկլերէկտոմիա
Գլաուկոմայի դրենավորման իմպլանտատ
2.40 Նորմալ ճնշումային գլաուկոման առավել հաճախ է հանդիպում.
Սևամորթների մոտ
Միգրենի դեպքում
Իշեմիկ հիվանդությունների ժամանակ
Սրտամկանի ինֆարկտից հետո
Դուք ճիշտ պարասխանել եք
հարցի
© 2023
AECP
. All rights reserved.